Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵԽԽՎ նախագահին կփոխարինի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլը

ԵԽԽՎ նախագահին կփոխարինի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլը
07.10.2017 | 14:45

ԵԽԽՎ-ն պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ Նախագահի պարտականությունները կկատարի ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը, ասվում է Վեհաժողովի հայտարարության մեջ։


«Հրաժարականից հետո, Վեհաժողովի ամենաավագ փոխնախագահ սըր Ռոջեր Գեյլն ինքնաբերաբար դարձել է նախագահի պարտականությունների կատարողը»,-նշվում է փաստաթղթում։ ԵԽԽՎ կանոնների համաձայն՝ նա կաշխատի մինչև Վեհաժողովի հաջորդ նիստի ժամանակ նոր նախագահ ընտրելը։

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ